Կարևոր իրադարձություններ

Լիցքավորման սարքի պատճառով երեք առանձնատուն է այրվել

05 Դեկտեմբեր, 2019 23:37
Լիցքավորման սարքի պատճառով երեք առանձնատուն է այրվել

Մալայզիական Իպոհ քաղաքում քաղաքում վնասված լիցքավորման սարքը հրդեհի բռնկման պատճառ է դարձել։ Պատահարի հետևանքով այրվել է երկհարկանի քոթեջը և զգալի վնասվել են 2 կից կառույցները, գրում է Worldofbuzz-ը։

Պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին՝ 20:00-ի սահմաններում։ 45-ամյա տղամարդը պայթյունի ձայն է լսել ննջասենյակից, իսկ երբ ներս է մտել, տեսել է, որ հեռախոսի լիցքավորման սարքը բռնկվել է, և կրակը սկսել է արագ տարածվել։ Քանի դեռ նա փորձել է մարել կրակը, նրա քույրը տարածքից հանել է տարեց մորը։

Հրդեհաշիջման համար հրշեջներ են կանչել, սակայն երբ նրանք ժամանել են, քոթեջն ամբողջությամբ կրակի մեջ է եղել, ավելին՝ կրակն ընդգրկած է եղել նաև հարակից կառույցները։ Հարևանների տները լրջորեն վնասվել են, քոթեջներից մեկն ամբողջությամբ այրվել է։ Տուժածներ չկան։

Հրշեջների կարծիքով՝ անսարք լիցքավորման սարքում կարճ միացում է եղել։

Հետաքննություն է կատարվում՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին