Կարևոր իրադարձություններ

Իրաքում հայտարարել են ԻՊ նախկին առաջնորդի տեղակալին ձերբակալելու մասին

05 Դեկտեմբեր, 2019 22:46
Իրաքում հայտարարել են ԻՊ նախկին առաջնորդի տեղակալին ձերբակալելու մասին

Իրաքում հայտարարել են  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալին բռնելու մասին: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ Իրաքի անվտանգության ծառայությանը հղում անելով:

Al-Arabiya-ն հայտնում է, որ Աբու Խալդուն անունով հայտնի ահաբեկիչը ձերբակալման պահին ներկայացել է Շաալան Օբեյդ անվամբ, կեղծ փաստաթղթերով,  նա թաքնվել է Քիրքուքում, վարձակալած մի բնակարանում:

Նշվում է, որ Խալդունը Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալն է եղել եւ նրա աջ ձեռքը, ինչպես նաեւ Սալահ-էդ-Դին նահանգի «ռազմական էմիրը»:

Հիշեցնենք, հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադիի ոչնչացման մասին: Քիչ ուշ հայտնի դարձավ, որ ԻՊ թիվ 1  ահաբեկիչը  իրեն պայթեցրել էր թունելում, որտեղ հայտնվել էր շրջափակման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին