Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Զելենսկին դարձել է Ուկրաինայի առաջին նախագահը, որ «հայտնվել է» Time ամսագրի շապիկին

05 Դեկտեմբեր, 2019 22:41
Վլադիմիր Զելենսկին դարձել է Ուկրաինայի առաջին նախագահը, որ «հայտնվել է» Time ամսագրի շապիկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնվել է Time ամսագրի շապիկին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ուկրաինական պետության ղեկավարի լուսանկարը հայտնվում է այս ամսագրի շապիկին: Զելենսկուն նվիրված հոդվածը վերնագրված է. «Ինչպես է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարողանում աշխարհի խոշորագույն քաղաքական դրամայում կատարել իր դերը»:

Նախաբանում Զելենսկուն նկարագրել են իբրև «մարդ՝ մեջտեղում»: Ամսագրի լրագրողը կարծում է, որ Ուկրաինայի նախագահը ամերիկյան ու ռուսական պետությունների ղեկավարների մեջտեղում է: Նշվում է, որ ԱՄՆ դեմոկրատները Զելենսկուն համարում են Թրամփի զոհը, որ չարաշահում է իշխանությունը, իսկ հանրապետականները, հակառակը, նրան գնահատում են իբրև վերջինիս անմեղության առանցքային վկա:

«Այդ դերերից ոչ մեկը մոտ չէ նրան, ինչ պատկերացնում էր Զելենսկին, երբ առաջադրվում էր իբրև նախագահի թեկնածու, թեպետ նա գիտեր՝ իրեն դժվար աշխատանք է սպասվում, եթե նա հաղթի, ավելին՝ այդ աշխատանքը հաճախ տհաճ կարող է լինել»,- ասում են հոդվածի հեղինակները:

Ամփոփման մեջ նշվում է Զելենսկու արտահայտությունը, թե ինքը ոչ մեկին չի կարող վստահել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին