Կարևոր իրադարձություններ

Աշխարհում 10 միլիոն մարդ չունի քաղաքացիություն, Հայաստանում՝ 931 մարդ

05 Դեկտեմբեր, 2019 21:59
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Աշխարհում 10 միլիոն մարդ չունի քաղաքացիություն, Հայաստանում՝ 931 մարդ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աշխարհում 10 միլիոն մարդ չունի քաղաքացիություն, նրանց կոչում են աներևույթ մարդիկ, Հայաստանում 931 մարդ չունի քաղաքացիություն։

«Աներևույթ մարդիկ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության հետ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մեր հանձնաժողովը այսօր քննարկում էր կազմակերպել` ապաքաղաքացիության կանխման խնդիրների շուրջ: Աշխարհում 10 միլիոն մարդ չունի քաղաքացիություն, նրանց կոչում են աներևույթ մարդիկ, ովքեր երբ մահանան, որևէ մեկը չի էլ իմանա, որ նրանք ապրել են:
Նրանց իրավունքները պաշտպանված չեն, նրանք չունեն իրավունք, որովհետև չունեն քաղաքացիություն:

Ու հատկապես խոցելի են երեխաները, որոնք զրկված եմ լիարժեք մանկությունից: Հայաստանում 931 մարդ չունի քաղաքացիություն: Աշխատելու ենք օր առաջ ընդունել ապաքաղաքացիության կանխման մասին օրենքը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ասել`

«Ես պատկանում եմ»»,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին