Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում օտարերկրյա վարորդներից կարող են պահանջել կրկին հավաստագրում անցնել

05 Դեկտեմբեր, 2019 21:46
Ռուսաստանում օտարերկրյա վարորդներից կարող են պահանջել կրկին հավաստագրում անցնել

Ռուսաստանի ՆԳՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գլխավոր գերա​տեսչության վերահսկողական գործունեության ծառայության բաժնի քննիչ, աշխատանքային բաժնի պետ Նիկոլայ Գիլյակովի խոսքերով՝ գերատեսչությունը պատրաստում է համապատասխան նորմատիվ-իրավական ակտեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» դաշնային օրենքում փոփոխություններ իրականացնելու համար:

«Ենթադրվում է, որ C և D կարգերի օտարերկրյա վարորդական վկայականների փոխանակումը կիրականացվի միայն մասնագիտական ​​պատրաստվածություն անցնելուց հետո»,- նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

Բացի այդ, Ռուսաստանում կացության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին կամ նրանց, ովքեր վերջերս ձեռք են բերել Ռուսաստանի քաղաքացիություն, արտասահմանյան վարորդական վկայականները փոխարինելու համար կտրվի վեց ամիս:

 

Լրահոս

Դիտել ավելին