Կարևոր իրադարձություններ

50-ից ավելի սպիտակ արջեր շրջապատել են Չուկոտկայի գյուղերից մեկը

05 Դեկտեմբեր, 2019 21:20
50-ից ավելի սպիտակ արջեր շրջապատել են Չուկոտկայի գյուղերից մեկը

56 սպիտակ արջ ծուղակում է հայտնվել Չուկոտկայի շրջանի Ռիռկայպիյ գյուղի շրջակայքում, հաղորդում է РИА Новости-ն:

Դեկտեմբերի սկզբի համար արտասովոր տաք եղանակի պատճառով սառույցի շերտը բավականաչափ ամուր չէ, և արջերը չեն կարողանում հեռանալ:

Վայրի բնության համաշխարհային ֆոնդի ռուսաստանյան մասնաճյուղի փոխանցմամբ՝ բոլոր արջերը նիհար են, նրանց շարքում կան ինչպես հասուն կենդանիներ, այնպես էլ ձագեր:

Տեսուչները հսկում են բնակավայրը, պարեկություն անում մանկապարտեզի և դպրոցի մոտ, որպեսզի կանխեն արջերի և մարդկանց հանդիպումը: Բնակավայրում հետաձգվել են բոլոր միջոցառումները:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին