Կարևոր իրադարձություններ

Գյումրիում 23-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա վիրավոր

05 Դեկտեմբեր, 2019 20:59
Գյումրիում 23-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 11։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 10 ՕՕ 098 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց օղակում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդ Դ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

 

Լրահոս

Դիտել ավելին