Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտում

05 Դեկտեմբեր, 2019 20:07
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:24-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրավական ծառայությունը եւ նշում, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Երվանդ Հ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:

 

Լրահոս

Դիտել ավելին