Կարևոր իրադարձություններ

Ոմն տաքսու վարորդ ուղևորների մոտ հիվանդ է ձևանում և հասնում նրան, որ հավելյալ գումար տան. Ալինա Նիկողոսյան

05 Դեկտեմբեր, 2019 18:35
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Ոմն տաքսու վարորդ ուղևորների մոտ հիվանդ է ձևանում և հասնում նրան, որ հավելյալ գումար տան. Ալինա Նիկողոսյան

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ հիշում, արդեն որերորդ դեպքն է` տարբեր մարդկանցից լսում եմ, որ ոմն տաքսու վարորդ ուղևորների մոտ հիվանդ է ձևանում, խաղում էմոցիաների հետ և հասնում նրան, որ հավելյալ գումար տան:

Ճանապարհի ընթացքում իբրև զանգում է բժշկին և ասում, որ չի կարող գնալ քիմիաթերապիայի, քանի որ գումար չունի:

Դեպքերից մեկի հետևից անձամբ եմ գնացել: Այն համարով, որը փոխանցել էր ընկերներիցս մեկին, կապ եմ հաստատել և մեկ անգամ խոսելուց հետո վերջինս անհետացավ:

Եթե Ձեզ նույնպես հանդիպի այս վարորդը, խնդրում եմ չտրվել նրա էմոցիոնալ պատմությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին