Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,63
    7,83

Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ը նախազգուշացնում է երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հնարավոր վտանգի մասին

05 Դեկտեմբեր, 2019 17:34
ԱԻՆ-ը նախազգուշացնում է երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հնարավոր վտանգի մասին

Ամանորին ընդառաջ մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհներից, պայթյուններից պաշտպանելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք սրտի, յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր երեխաների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով: Այդ մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Քանի որ դեռևս օրենսդրական մակարդակով կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը կանոնակարգված չէ, արտակարգ պատահարներից ու դրանց աղետալի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք բոլոր ծնողներին պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք երեխաների համար:

Անվտանգության կանոնների պահանջների իմացությունն ու անշեղ կատարումը հնարավորություն կտան նվազեցնել հրդեհների, պայթյունների առաջացման հնարավորությունը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ ողբերգական հետևանքներից:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին