Կարևոր իրադարձություններ

Կասեցվել է Արամի 23 հասցեին կից շինության ապօրինի քանդման աշխատանքները

05 Դեկտեմբեր, 2019 17:02
Կասեցվել է Արամի 23 հասցեին կից շինության ապօրինի քանդման աշխատանքները

Կասեցվել է Արամի 23 հասցեին կից շինության ապօրինի քանդման աշխատանքները։ Երևանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Արամ Այվազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ամուր» ընկերությունը շինթույլտվություն չուներ։

«Կա աշխատանքային նախագիծ, որը համաձայնեցված է ԿԳՄՍ նախարարության հետ, խոսքը մշակութային շենքի վերաօգտագործման, պահպանման մասին է, իսկ քաղաքապետարանի հետ դեռևս համաձայնեցված չէ, շինթույլտվություն չկա։

Ահազանգել են, եկել ենք։ Ընկերությունից նախաձեռնել են, ցանկացել են աշխատանքներ իրականացնել, կասեցրել ենք»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ է գտնվում «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքը։

 

Լրահոս

Դիտել ավելին