Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ փոխնախարարը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը ձերբակալված են

05 Դեկտեմբեր, 2019 16:49
ԿԳՄՍ փոխնախարարը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը ձերբակալված են

ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որոնց նախօրեին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել, ձերբակալված են:

Այս մասին  SHANTNEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից,  կոռուպցիայի  դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին