Կարևոր իրադարձություններ

Հայաստանում զինվորական թոշակ կսկսեն ստանալ բոլոր հաշմանդամ զինծառայողները

05 Դեկտեմբեր, 2019 16:28
Հայաստանում զինվորական թոշակ կսկսեն ստանալ բոլոր հաշմանդամ զինծառայողները

Բոլոր նախկին զինծառայողները, ովքեր մարտական ծառայության ժամանակ հաշմանդամություն են ստացել, այսուհետեւ զինվորական թոշակ կստանան՝ անկախ հաշմանդամությունը ստանալու ժամկետից: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստում համապատասխան օրինագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:

Օրինագիծը ներկայացնելիս նա, մասնավորապես, նշեց, որ որոշումը պայմանավորված է Սահմանադրական դատարամնի 2019 թվականի հուլիսի 12-ի վճռով:

Նշենք, որ նախկինում հաշմանդամությունը որոշվում էր 5 տարի ժամկետով, սակայն 5 տարի հետո, ըստ օրենքի, Կառավարությունն այլեւս իրավունք չուներ զինվորական թոշակ նշանակել:

«Սահմանադրական դատարանը որոշել է, որ սա հակասում է Հիմնական օրենքին, եւ մենք հիմա այս սահմանափակումը հանում ենք»,- պարզաբանեց փոխնախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին