Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Փարիզի այցեքարտը համարվող Էյֆելյան աշտարակը փակվել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ֆրանսիայի արհմիությունների գործադուլի պատճառով:
«Ազգային գործադուլի պատճառով ես այսօր փակ եմ»,-ասված է աշտարակի Twitter-ի էջում:
Նշված է, որ աշտարակի շուրջը գտնվող հրապարակը բաց է այցելության համար:
Ֆրանսիայում համազգային գործադուլը սկսվել է այսօր, ինչի հետևանքով խախտվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, փակվել է մետրոյի 11 ճյուղ:
Գործադուլի պատճառ են դարձել կառավարության ծրագրերը՝ 2025 թվականից 42 կենսաթոշակային ռեժիմները չեղարկելու մասին, որոնց շնորհիվ աշխատավորների որոշ շրջանակ կկարողանա ավելի վաղ գնալ թոշակի և միաժամանակ կստանա ավելի մեծ գումար: