Կարևոր իրադարձություններ

Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար. նրա թեկնածությունը առաջադրվել է «Կադրային բանկ»-ի միջոցով

05 Դեկտեմբեր, 2019 12:45
Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար. նրա թեկնածությունը առաջադրվել է «Կադրային բանկ»-ի միջոցով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց Սուրեն Թովմասյանին նշանակել Կադաստրի կոմիտեի ղեկավար:

Թովմասյանն ասաց, որ այս պահին աշխատում է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ որպես դասախոս եւ գեոդեզիայի ամբիոնի վարիչ. «Երկար տարիներ մասնագիտական գործունեություն եմ ծավալել այս ոլորտում եւ կարող եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել, որ ինձ հնարավորություն է տրվում աշխատել կառավարության այս կազմի հետ: Վստահեցնում եմ բոլորին, որ ՀՀ քաղաքացիները կարճ ժամանակում կտեսնեն մեծ, շոշափելի փոփոխություններ կադաստրին վերաբերվող ոլորտում»,- ասաց Թովմասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սուրեն Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է «Կադրային բանկ»-ի միջոցով. «Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, երբ ես մի քանի ամիս առաջ առաջարկել էի քաղաքացիներին, ովքեր ունեն ներուժ պետական կառավարման համակարգում իրենց ներդրումը բերելու, որոշակի էլեկտրոնային փոստ կար, ու մարդիկ իրենց տվյալներն էին ուղարկում: Այս ընթացքում բավականաչափ նշանակումներ այդ մեխանիզմով արվել են»:

 

Լրահոս

Դիտել ավելին