Կարևոր իրադարձություններ

«Էս ի՞նչ երեւույթ է՝ շարժվել չուզող հարեւանի տրամաբանությամբ». Վարչապետը խոսեց հերթ կանգնելու մշակույթից

05 Դեկտեմբեր, 2019 11:30
«Էս ի՞նչ երեւույթ է՝ շարժվել չուզող հարեւանի տրամաբանությամբ». Վարչապետը խոսեց հերթ կանգնելու մշակույթից

Մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է սոցիալ հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մի սուբյեկտի, մի խմբի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարեւանի տրամաբանությամբ հայտնվում է մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որ ասում է՝  ինչու իր հարցը լուծեցի, ոչ թե մերը: Սա իրականում քաղաքակրթական եւ սոցիալ-հոգեբանական խնդիր է: Երբեմն տպավորություն է, որ ավելի լավ է ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ համակերպված հուսահատության հետ իրենց յուղի մեջ տապակվեն: Սա լուրջ պրոբլեմ է, որովհետեւ 30 տարի կուտակված խնդիրները մեկ գործողությամբ  հնարավոր չէ լուծել: Եթե փորձենք այդպես լուծել, շատ արագ եկիրը կկանգնի կոլապսի առաջ»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ Հայաստանը երբեք էլ ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում. «Բոլորը աշխատել են առաջինը վազել եւ բռնել այդ ծառայություն մատուցող կոկորդից, որ առաջինը հենց իրենց մատուցի: Սա լուրջ քաղաքակրթական խնդիր է եւ ես ուրախ եմ, որ ՀՀ-ում սկսվել է տարածվել, մասնավորապես բանկային համակարգում, հերթ  արձանագրող սարքերը դրվել են: Մենք պետք է բոլոր այն տեղերում, որտեղ նման խնդիր կա, պարտադիր դարձնենք հերթագրող մեքենաների  տեղադրումը»:

Փաշինյանը խոսեց եւս մեկ քաղաքակրթական խնդրի մասին. «Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու է ՀՀ-ում շինարարություն անել նշանակում աղբ տարածել ամենուր: Ես չեմ հասկանում, թե ինչու համապատասխան տեսչությունը չի տուգանում այն շինարարների նկատմամբ, որոնք շինարարություն ասելով հասկանում են աղբ կուտակել հնարավորինս լայն շառավղով: Շինարարը ամեն օր պետք է իր շուրջ մաքրի աշխատանքի սկզբից եւ վերջից: Քաղաքաշինության կոմիտեն այստեղ ունի լուրջ անելիք:

 

Լրահոս

Դիտել ավելին