Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է խմբակցությունների փորձագետների թիվն ավելացնելու օրենքի նախագիծը

05 Դեկտեմբեր, 2019 11:27
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է խմբակցությունների փորձագետների թիվն ավելացնելու օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ներկայացրած օրենքի նախագիծը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծով առաջարկվում է ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը:

Աբովյանը նշել էր, որ առկա կարգավորման համաձայն՝ եթե խմբակցության անդամները 14-ից ավելի են, ապա փորձագետների թիվը 4 է, նա առաջարկել էր խմբակցություններում ավելացնել ևս 1-ական փորձագետի հաստիք: Պատգամավորը հիմնավորել էր՝ այնպիսի իրավիճակում են, որ բացի նրանից, որ վշատ են, նաև որակապես տարբերվում են նախկիններից: Աբովյանը շեշտել էր, որ փորձագետները ֆիզիկապես չեն հասցնում այդ ծավալի օրենքների շուրջ աշխատել: 

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է հոկտեմբերի 1-ի նիստում՝ 81 կողմ,4 դեմ և 23 ձեռնպահ ձայներով:

 

Լրահոս

Դիտել ավելին