Կարևոր իրադարձություններ

ԱԺ նիստում Արարատ Միրզոյանը հայտարարեց քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

05 Դեկտեմբեր, 2019 10:12
ԱԺ նիստում Արարատ Միրզոյանը հայտարարեց քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼-ի պահանջով 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխացնման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով իրավունք ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով: Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:

Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի ԱԺ հերթական նիստում:

Միրզոյանը հավելեց, որ քաղաքական կամք կա՝ պարզելու բոլոր կասկածի տեղիք տված իրադարձությունները. «Այնպես որ հանձնաժողովը ստեղծված է, իսկ թիվը կորոշենք ԱԺ հերթկան նիստում»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին