Կարևոր իրադարձություններ

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կերկարաձգի գործունեության ժամանակահատվածը. «Ժամանակ»

05 Դեկտեմբեր, 2019 09:43
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կերկարաձգի գործունեության ժամանակահատվածը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով մի քանի ամսով երկարաձգել քննիչ հանձնաժողովի գործունեության ժամանակահատվածը, քանի որ իրենք չեն տեղավորվում օրենքով նախատեսված ժամկետում:

Հանձնաժողովը, որը ղեկավարում է ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իր առջև խնդիր է դրել ուսումնասիրել և վեր հանել այն խնդիրները, որոնց պատճառով Հայաստանի և Արցախի զինված ուժերը ինչ-որ իմաստով անպատրաստ եղան պատշաճ արձագանքելու Ադրբեջանի հանխահարձակ գործողություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին