Կարևոր իրադարձություններ

Ինչպես է կառավարությունը որոշել կանխարգելել և բացահայտել խոշտանգումների դեպքերը ոստիկանությունում. «Ժամանակ»

05 Դեկտեմբեր, 2019 09:28
Ինչպես է կառավարությունը որոշել կանխարգելել և բացահայտել խոշտանգումների դեպքերը ոստիկանությունում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակը ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիների խոշտանգումը կանխարգելելն է:

 

Կառավարությունն առաջարկում է «Ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածում ավելացնել հետևյալ կետը. «Ոստիկանությունում խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի նախականխումը. Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորվում են տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով»:

Հնարավո՞ր է, որ ոստիկանության աշխատակիցները հարցաքննություն իրականացնեն այլ տարածքներում, որտեղ տեսանկարահանող սարքեր տեղադրված չեն, իհարկե՝ հնարավոր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին