Կարևոր իրադարձություններ

Կառաջադրվի. Թագուհի Ղազարյանի քույրը՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի եղբորորդու. «Ժամանակ»

05 Դեկտեմբեր, 2019 09:08
Կառաջադրվի. Թագուհի Ղազարյանի քույրը՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի եղբորորդու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի քույրը՝ Մարգարիտա Ղազարյանը, պատրաստվում է «Իմ քայլի» կողմից իր թեկնածությունն առաջադրել Արմավիրի մարզի Արշալույս համայնքում հաջորդ տարվա գարնանը կայանալիք համայնքապետի ընտրություններում:

Արշալույսի համայնքապետը արդեն 12 տարի գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանն է, ում հորեղբայր Մանվելը երեք անգամ փորձել է թույլ չտալ գյուղապետ ընտրվել ու միշտ պարտվել է:

Հետաքրքիր է, «Իմ քայլը» և Մանվել Գրիգորյանի կողմնակիցները ընտրություններին կմասնակցեն առանձի՞ն, թե՞ կհամախմբվեն ընդհանուր հակառակորդին հաղթելու գաղափարի շուրջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին