Կարևոր իրադարձություններ

Էրդողանը համաձայնել է աջակցել Լեհաստանին եւ Բալթյան երկրներին վերաբերող ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերին

04 Դեկտեմբեր, 2019 23:18
Էրդողանը համաձայնել է աջակցել Լեհաստանին եւ Բալթյան երկրներին վերաբերող ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերին

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել է աջակցել Լեհաստանին եւ Բալթյան երկրներին վերաբերող ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերին, հայտարարել է Լիտվայի նախագահը։

«Սա հսկայական ձեռքբերում է ոչ միայն մեր երկրի, այլեւ ողջ տարածաշրջանի համար, քանի որ այն ապահովում էմեր քաղաքացիների անվտանգությունը»,- հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ կհակազդի ՆԱՏՕ-ի ծրագրին, եթե դաշինքը չընդունի որոշակի խմբավորումները, այդ թվում՝ ազգային ինքնապաշտպանության քրդական ջոկատները, ահաբեկչական ճանաչելու իր առաջարկը։

 

Լրահոս

Դիտել ավելին