Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա իր նշանածին

04 Դեկտեմբեր, 2019 22:23
Արագածոտնի մարզում 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա իր նշանածին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, տարբեր օրերին Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Յանա Մ-ն նույն մարզի բնակիչ՝ 17-ամյա Լուսինե Հ-ի կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով պահանջել և վերջինից ստացել է խոշոր չափի գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով Յանա Մ-ին հրավիրել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, իսկ Յանա Մ-ն ոստիկանությունում խոստովանել է, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի բնակիչ՝16-ամյա Վահան Ե-ն, սպառնալով, որ իր լուսանկարները «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով կմերկացի և կուղարկի իր նշանածին, ստիպել է գումարները վերցնել Լուսինե Հ-ից և տալ իրեն։ Երեկ Վահան Ե-ն բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և կատարվածի մասին բացատրություն տվել ու բաց թողնվել։

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շորթման արդյունքում Լուսինե Հ-ից ստացվել է մոտ 750 հազար դրամ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին