Կարևոր իրադարձություններ

Կապանի «Չերմենտ» գիշերային ակումբի տարածքից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է

04 Դեկտեմբեր, 2019 21:44
Կապանի «Չերմենտ» գիշերային ակումբի տարածքից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Հայրումյանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս Կապանի հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 27-ին Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող «Չերմենտ» գիշերային ակումբի տարածքում ստացած «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռված վերք, արյունազեղում» մարմնական վնասվածքներով։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ Ռ. Հայրումյանի հետ ֆինանսական հարցերի շուջ ծագած վիճաբանություն էր ունեցել Կապանի բնակիչ՝ 31-ամյա Վարդգես Հայրապետյանը։ Վերջինս վիճաբանության ժամանակ վնասվածքներ էր պատճառել Ռ. Հայրումյանին։

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին