Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

Համակարգային կոռուպցիա չկա. ԿԳՄՍ նախարարը՝ կաշառք ստանալու կասկածանքով տեղակալին բերման ենթարկելու մասին

04 Դեկտեմբեր, 2019 20:54
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Համակարգային կոռուպցիա չկա. ԿԳՄՍ նախարարը՝ կաշառք ստանալու կասկածանքով տեղակալին բերման ենթարկելու մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ԱԱԾ տարածած հաղորդագրությանը, համաձայն որի 2019 թ. դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաեւ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

«Հիմա բուն գործին չեմ անդրադառնա, մանրամասների մասին չեմ խոսի, քանի որ կա անմեղության կանխավարկած եւ պատահական չէ, որ նույն ԱԱԾ  կայքում նշվում է, որ ենթադրայալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պահելով անմեղության կանխավարկածի իրավունքը՝ ես մեկանբանություն ցանկացա անել, որովհետեւ որոշ լրատվամիջոցներ փորձեցին տարբեր կերպ մեկնաբանել կատարվածը:

Սիրելիներս, հարգելիներս, մեր իշխանությունը եւ մեր քաղաքական ուժը հավատարիմ է մնալու իր  հանձնառությանը եւ կոռուպցիան արմատախիլ կանի իր բոլոր դրսեւորումներով անկախ դրա ծավալից: Եվ եթե մեր ամենամտերիմ, ամենահարազատ մարդն էլ լինի, մենք որեւէ կաշկանդվածություն չունենք դիմելու իրավապահներին՝ համապատասխան ընթացակարգերն ապահովելու համար:

Օրենքը գերակա է մեզ համար ցանկացած ոլորտում, մեր ամենահարազատ մարդն էլ, եթե փորձի գնա օրինազանցության, օրենք խախտի եւ կատարի հանցանք, անի թայֆայաբազություն, առաջնորդվի իր ընտանեկան մտերմավարությամբ, ինչ շահեր էլ լինեն, մենք դա կանխելու ենք եւ արմատախիլ ենք անելու: Ես այս գործի մասին չեմ ասում: Ասում եմ ընդհանրապես:

Եթե այս փաստը հաստատվի, ինձ համար ցավալի եւ տխուր երեւույթ կլինի, խոսքը գնում է է ԿԳՄՍ նախարարի տեղակալներից մեկի մասին: Ուզում եմ բոլորը շատ հստակ ֆիքսեն, ցանկացած կոռուպցիոն դրսեւորում մերժվելու, արմատախիլ է արվելու: Բոլոր մեկնաբանությունները, թե նախարարը տեղյակ չի՞ եղել եւ այլն, ասեմ, որ կյանքում էդպիսի բան  չի կարող լինել: Դա շատ լավ գիտեն նախարարությունում, մեր քաղաքական ուժում, դա շատ լավ գիտի հասարակությունը:

Ցանկացած դեպքում, եթե սխալմունք տեղի ունենա, ես այդ մասին կխոսեմ, կասեմ, եղել է սխալ, իսկ կոռուպցիան տեղ չունի մեզանում: Վերջին 1.5 տարում տասնյակ քրեական գործեր են հարուցվել ոլորտում: Այսօր  վարչապետն էլ թվեր հրապարակեց, դրանք ճիշտ է գումարային առումով մեծ թվեր չէին գուցե, բայց սարսափելի թվեր են, որոնք վերաբերում են կրթության ոլորտին:  Դրան վերջ ենք տալու եւ ամեն ինչ ավարտվելու է: Նորից արձանագրում եմ, համակարգային կոռուպցիա չկա, իսկ առանձին դրսեւորումներում պատիժը լինելու է շատ խիստ: Խոսքն այս գործի մասին չէ: Այս պարագայում դեռ պետք է սպասել քննչական մարմինը  գործն ավարտի, այնուհետ դատական պրոցեսները, եթե դրանք լինեն, իհարկե, եթե փաստն արձանագրվի:

Եթե նորություն լինի, ձեզ անպայման տեղյակ կպահեմ: Մենք արձանագրում ենք, որ բոլոր տեսակի հանցանքները պատժվելու են մեր կողմից»,- ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին