Կարևոր իրադարձություններ

Զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկը հայտնաբերվել է

04 Դեկտեմբեր, 2019 20:51
Զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկը հայտնաբերվել է

 ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։

«Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում է տվել, որ նույն օրը զորակոչիկներից մեկը զինկոմիսարիատում հարվածել է իրեն։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին