Կարևոր իրադարձություններ

Իռլանդիան վավերացրել է ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

04 Դեկտեմբեր, 2019 20:32
Իռլանդիան վավերացրել է ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Իռլանդիան վավերացրել է ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին նշել է, որ համաձայնագիրը նպաստելու է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև հարաբերությունների խորացմանը։

«ԵՄ գծով գործընկերների հետ միասին Իռլանդիան «ոգևորված էր 2018 թվականի գարնան խաղաղ դեմոկրատական նվաճումներով Հայաստանում և կշարունակի խրախուսել և աջակցել Հայաստանի տպավորիչ ջանքերը բարեփոխումների իրականացման հարցում»,- ընդգծել  է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին