Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,48
    7,68

Կարևոր իրադարձություններ

Դատարանն ազատ է արձակել «Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրենի պաշտոնակատարին

04 Դեկտեմբեր, 2019 19:45
Դատարանն ազատ է արձակել «Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրենի պաշտոնակատարին

ՇՄ ընդհանուր իրավասության դատարանն ազատ է արձակել դեկտեմբերի 2-ին ձերբակալված «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Ալեքյանին: Ալեքյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ավելի վաղ բողոքարկել էր ձերբակալման որոշումը, դատարանն էլ գտել է, որ  ձերբակալումն իրավաչափ չէ եւ Ալեքյանին ազատ արձակել: «Նախաքննական մարմինը գտել էր, որ պետք է ձերբակալել, որովհետեւ կարող է նոր իրավախախտում կատարի, եւ անհրաժեշտություն կա  վարույթն իրականացնող մարմին բերելու համար: Մենք էլ գտնում ենք, որ ինքը բազմաթիվ անգամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմինին, եւ էդ հիմքը չկա: Դրանից բացի էլ նոր իրավախախտում կատարելու մտահոգությունը փաստարկված չէ: Հենց այդ հիմքով դատարանը գտավ, որ ձերբակալումն իրավաչափ չէ: Այսինքն եթե անձը մշտապես ներկայանում է, էդ մարդուն ձերբակալում են, որ ի՞նչ»,-ասաց փաստաբանը:

Ըստ Արամայիս Հայրապետյանի, ներկա պահին «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակաար Ալեքյանին առաջադրված մեղադրանք չկա: Կան միայն կասկածներ, որոնք, փաստաբանն ասում է, այնքան անորոշ են, որ չեն էլ կարող մեկնաբանել: «Որեւէ նկարագրություն մեզ ներկայացված չէ, որ այ դու կասկածվում ես էս-էս փաստական հանգամանքներով արարքի մեջ: Երբ որոշակի նկարագրություն կառաջադրեն, այդ ժամանակ բնականաբար Ալեքյանը կմեկնաբանի»:

ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պահպանության գծով տեղակալ, ներկայում  նշված ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ալեքյանը 2017-2019թթ. ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար 4 անձանցից առերևույթ պահանջել և որպես կաշառքի գումար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ գումարներ, ինչպես նաև գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր, և այլ առավելություն՝ 165.000 ՀՀ դրամի դիմաց իր օգտին աշխատանքների կատարում: 

Ինչու՞ 2017-ից սկսված այս վիճակի մասին բարձրաձայնվեց միայն հիմա: Փաստաբանն ասում է, այս հարցն իրեն էլ է հետաքրքիր: Ունի որոշակի կասկածներ, բայց դրանց մասին դեռ չի խոսի: «Ես ունեմ որոշակի կասկածներ, թե ինչու հենց հիմա, բայց մեկնաբանելուց դեռեւս զերծ կմնամ: Եթե կասկածներս հիմնավորվեն, կբարձրաձայնեմ, բայց ամեն դեպքում էդ հարցն ինձ էլ է հետաքրքրում, առավելեւս տվյալներ կան, որ դեռեւս էդ ընթացքում իբր ԱԱԾ-ն իմացել է որոշակի տեղեկություններ: Էդ պարագայում ինչու՞ է պահել տեղեկությունն ու հիմա է բարձրաձայնում: Միգուցե սա պայմանավորված է առաջիկայում սպասվող ինչ-որ իրադարձություններո՞վ: Հենց դա ես ճշտեցի, բնականաբար կբարձրաձայնեմ, ի տարբերություն դատախազության, ես ցանկանում եմ փաստերով խոսել»:

Դատախազությանն ուղղված փաստաբանի ակնարկը վերաբերում է Գեւորգ Ալեքյանին առանց զգուշացնելու ձերբակալելուն: Ձեւակերպումը Արամայիս Հայրապետյանինն է: «Իրեն կանչել են ամսի 2-ին քննչական վարչություն եւ ասել են, որ ձերբակալված է: Մենք էլ դիմել ենք թե եղբայր, հարգելի քննիչ, ձերբակալիր, լավ արիր, մեզ պարզաբանիր կասկածանքի էությունը, որ մենք ցուցմունք տանք: Մինչեւ հիմա պարզաբանված չէ: Սա պաշտպանության իրավունքի խախտում է: Ձերբակալել են մարդուն, ասում ենք նկարագրեք ինչու եք ձերբակալել, չկա նկարագիր, բայց տեսնում ենք, որ լրատվամիջոցներով դատախազությունը հաղորդագրություն է տարածել: Մարդուն ձերբակալում եք, չեք տեղեկացնում որ մարդը մեկնաբանի, բայց լրատվամիջոցներով կարողանու՞մ եք հայտարարություն տարածել: Աբսուրդ է»,-վստահ է փաստաբանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին