Կարևոր իրադարձություններ

Նժդեհի հարցն օգտագործվում է որպես սադրանք՝ հայ-ռուսական հարաբերություններում սրացում մտցնելու համար․ Փաշինյան

04 Դեկտեմբեր, 2019 19:08
Նժդեհի հարցն օգտագործվում է որպես սադրանք՝ հայ-ռուսական հարաբերություններում սրացում մտցնելու համար․ Փաշինյան

Գարեգին Նժդեհի մասին հարց հայ-ռուսական հարաբերություններում չկա։ Դա օգտագործվում է որպես սադրանք որոշ ուժերի կողմից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դրանով փորձ է արվում սրացումներ մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։

Ինչ վերաբերում է Նժդեհի անձին, ապա Փաշինյանը հիշեցրեց, որ Բալկանյան պատերազմին և Առաջին համաշխարհային պատերազմին նա մասնակցություն է ունեցել որպես ռուսական բանակի զինծառայող ու պարգևատրվել է դրա համար։

 

Լրահոս

Դիտել ավելին