Կարևոր իրադարձություններ

Տեղեկություն ունենք, որ ԻՊ կազմում են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ․ Փաշինյան

04 Դեկտեմբեր, 2019 18:30
Տեղեկություն ունենք, որ ԻՊ կազմում են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ․ Փաշինյան

Արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել տարբեր ծայրահեղական խմբավորումների գործունեության համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք տեղեկություն ունենք, որ ԻՊ կազմում են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ։ Եվ երբ, եթե սխալ քաղաքականության արդյունքում նրանց հաջողվի Ադրբեջանում որոշակի հենակետ ունենալ կամ ընդլայնել իրենց հենակետը, Ադրբեջանը աշխարհագրորեն նրանց շատ հարմար է գործելու համար դեպի հյուսիս, դեպի արևելք, դեպի հարավ, դեպի արևմուտք», – ասաց Փաշինյանը։

Այդ ուղղություններից առնվազն երկուսում ՀԱՊԿ անդամ պետություններ են։ Եվ Փաշինյանը, ըստ իր խոսքերի, հենց այդ տեսանկյունից է ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ հայտարարել, որ գործընկերները պետք է դիտարկեն նաև սեփակա՛ն անվտանգության նկատառումներից ելնելով։

 

Լրահոս

Դիտել ավելին