Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հերքում է Արցախ իր այցի և Լավրովի՝ Ադրբեջան այցի միջև կապը

04 Դեկտեմբեր, 2019 17:32
Նիկոլ Փաշինյանը հերքում է Արցախ իր այցի և Լավրովի՝ Ադրբեջան այցի միջև կապը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է այն լուրերը, թե Արցախ կատարած իր այցն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցը որևէ կերպով կապված են:

Այս մասին վարչապետն ասաց դեկտեմբերի 4-ին կառավարության հետ ընթացող հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին:

«Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը վաղուց պլանավորված էր, և օրը հայտնի էր շատ ավելի առաջ: Իմ այցը նույնպես վաղուց էր նախատեսված, և ոչ ամենևին այդ օրը, պարզապես հիմնականում եղանակային պատճառներով անընդհատ այցը տեղի չէր ունենում: Դա որևէ կապ չուներ Լավրովի այցի հետ, Լավրովի այցն էլ չէր կարող կապ ունենալ իմ այցի հետ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին այցելել է Արցախի Հանրապետություն և հանդիպումներ ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և պետության բարձրաստիճան ղեկավարության հետ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ Ադրբեջանում հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին