Կարևոր իրադարձություններ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ինգո Արմենիայի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր (լուսանկարներ)

04 Դեկտեմբեր, 2019 16:49
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ինգո Արմենիայի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր (լուսանկարներ)

Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը կարևորում է մրցունակ ապահովագրության մասնագետների պատրաստումը, այդ իսկ պատճառով դեկտեմբերի 3-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ինգո Արմեիայի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր։

 

Պայմանագրի շնորհիվ այսուհետ ընկերությունը և համալսարանը համատեղ մշակելու և հրապարակելու են դասագրքեր և ուսումնամեթոդաբանական նյութեր, իրականացնելու են գիտական հետազոտություններ, գիտաժողովներ, սեմինարներ և քննարկումներ։

 

Ինչպես նաև, մշակելու են ապահովագրության մասնագիտության գծով կրթական ծրագրեր, որի արդյունքում համալսարանի ուսանողները մշտապես հնարավորություն են ստանալու փորձառություն անցնել ընկերության բոլոր բաժիններում։

Ընկերությունը հնարավորությունների առավելագույն չափով կմասնակցի համալսարանի լսարանների տեխնիկական վերազննման և արդիականացման գործընթացին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին