Կարևոր իրադարձություններ

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

04 Դեկտեմբեր, 2019 14:55
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

Անաստասիա Գալուստյանը դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարի հաղթող:

ՀԱՕԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի ներկայացուցիչը վաստակել է 149.92 միավոր: Կարճ ծրագրից հետո 20-ամյա գեղասահորդուհին առաջին տեղում էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երկրորդ արդյունքը և պահպանել առաջատարի դիրքը: Կանանց մենասահքում հանդես են եկել 13 մարզուհիներ:

Հիշեցնենք, որ դա Անաստասիա Գալուստյանի երրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Նոյեմբերին նա երրորդ տեղն էր զբաղեցրել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված Prague Ice Cup 2019 միջազգային մրցաշարում:

 

Լրահոս

Դիտել ավելին