Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ

04 Դեկտեմբեր, 2019 14:28
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր վշտով տեղեկացա բալետի անվանի արտիստ, պարուսույց Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան մասին: Բալետային բազմաթիվ հայտնի ներկայացումներում իր ելույթներով Մաքսիմ Մարտիրոսյանի կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան հանդիսատեսի հիշողության մեջ: Միաժամանակ, բարձր է գնահատվում մեծանուն պարուսույցի դերը հայկական բալետին արժանի հետևորդներ թողնելու գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում Մաքսիմ Մարտիրոսյանի ընտանիքին,  հարազատներին, մերձավորներին և տաղանդի երկրպագուներին» :

 

Լրահոս

Դիտել ավելին