Կարևոր իրադարձություններ

Արարատում բորենիների ոհմակը հոշոտել է ավելի քան 25 ջայլամի, մի քանիսին էլ վնասել

04 Դեկտեմբեր, 2019 14:24
Արարատում բորենիների ոհմակը հոշոտել է ավելի քան 25 ջայլամի, մի քանիսին էլ վնասել

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում՝ նոր կառուցվող Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի տարածքում, կասկածելի հանգամանքներում հոշոտվել են մեծ թվով ջայլամներ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամանել է ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու փրկարարները նշված ֆերմայում հայտնաբերել են 25 հոշոտված 4-7 ամսական ջայլամներ, իսկ ևս 8 ջայլամ վնասվածքներ է ստացել:

Այս պահին մասնագետները փորձում են պարզել՝ ջայլամները շակալի, թե աղվեսի կողմից են հոշոտվել:

Նշված ֆերման վարկով ստեղծել է Մասիս քաղաքի բնակիչ 65-ամյա Արմենակ Ասատրյանը, և ֆերմայի շնորհիվ բացվելու էին նաև աշխատատեղեր, ինչը մեծ նշանակություն կունենար բնակիչների համար: 

Կայքի տեղեկություններով՝ ֆերմայի սեփականատերը կրել է մոտ 4 մլն դրամի վնաս:

 

Լրահոս

Դիտել ավելին