Կարևոր իրադարձություններ

Շիրակի «Սուրբ Մինաս» մատուռից գողացել են բրոնզաձույլ խաչը

04 Դեկտեմբեր, 2019 10:13
Շիրակի «Սուրբ Մինաս» մատուռից գողացել են բրոնզաձույլ խաչը

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունեցած գողության փաստով։ 

Ժամը 17։50-ին ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան փողոցի բնակիչ 62-ամյա Սամվել Մ.-ից, որը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։00-ից 15։45-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իրենց տնակին հարակից «Սուրբ Մինաս» մատուռի՝ մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից՝ ներս են մտել և գողություն կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողը դեպքի վայր ժամանած ոստիկաններին հայտնել է, որ գողացել են բրոնզաձույլ խաչ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին