Կարևոր իրադարձություններ

ԱԺ 10 պատգամավորներ կմեկնեն Վրաստան՝ մասնակցելու Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանին

04 Դեկտեմբեր, 2019 10:09
ԱԺ 10 պատգամավորներ կմեկնեն Վրաստան՝ մասնակցելու Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանին

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը, Նորա Առուստամյանը, Տարոն Սիմոնյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին