Կարևոր իրադարձություններ

Նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նոր տեղակալ

04 Դեկտեմբեր, 2019 10:02
Նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նոր տեղակալ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Նիկոլայ Սարիբեկյանը: Այս մասին Սարիբեկյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ինձ վստահվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ամենայն պատասխանատվությամբ ստանձնում եմ այս կարևոր աշխատանքի լիազորությունների կատարումը»,- գրել է Սարիբեկյանը:

Հիշեցնենք, դեկտեմբերի 2-ից Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնն է ստանձնել Ավետ Պողոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին