Կարևոր իրադարձություններ

Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ճանապարհին մերկասառույց է. Լարսը բաց է

04 Դեկտեմբեր, 2019 10:00
Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ճանապարհին մերկասառույց է. Լարսը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց:

Վարդենյաց լեռնանցքում եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա  կուտակված մոտ 230 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին