Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Քաղաքական ուժերը դարձյալ անտեսում են ՏԻՄ ընտրությունները. «Ժամանակ»

04 Դեկտեմբեր, 2019 09:04
Քաղաքական ուժերը դարձյալ անտեսում են ՏԻՄ ընտրությունները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կիրակի՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ 6 մարզի 12 համայնքում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Բացի դրանից, ևս 4 համայնքում արտահերթ ընտրություններ են։ Արագածոտնի մարզի Ավան և Արարատի մարզի Տափերական համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են, իսկ Արարատի մարզի Նորաշեն ու Արմավիրի մարզի Ծիածան համայնքում՝ ավագանու արտահերթ ընտրություններ։

Ուշագրավ է, որ նախորդ ՏԻՄ ընտրությունների օրինակով այս անգամ էլ կարելի է ասել, որ քաղաքական ուժերը ներկայացված չեն ՏԻՄ ընտրություններում։ 14 համայնքից միայն Արմավիրի մարզի Ծիածան և Շիրակի մարզի Անուշավան համայնքներում են առաջադրված թեկնածուները ԲՀԿ-ական։ Սակայն նրանց էլ կուսակցությունը չի առաջադրել, այլ ինքնաառաջադրվել են։ Առաջադրված մնացած բոլոր թեկնածուները անկուսակցական են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին