Կարևոր իրադարձություններ

Երևանը պատրաստ է ձմռանը. «Հայաստանի Հանրապետություն»

04 Դեկտեմբեր, 2019 08:14
 Երևանը պատրաստ է ձմռանը. «Հայաստանի Հանրապետություն»

«Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ ամենաձնառատ ձմռանն էլ մայրաքաղաքը պատրաստ է:

Բայց մինչև պատրաստվածության մասին մանրամասնելը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի բաժնի պետ Հարություն Խաչատրյանը թերթի հետ զրույցում ընդգծել է, որ ձմռան մասով աշխատանքները միայն ձյունը մաքրելուն չեն վերաբերում:

Դրանք ավելի ընդգրկուն են՝ հաստ տանիքներից մինչև վերելակային տանիքների նորոգում ու ջերմամեկուսացում: Հ. Խաչատրյանն արված գործերը թվերով է ներկայացրել:

Նա նաև տեղեկացրել է, որ համապատասխան տեխնիկան, աղն ու ավազը ևս տեղում են՝ կազմ ու պատրաստ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին