Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,48
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

«Փյունիկ»-ը ներկայացրել է ՀՖՖ նախագահի իր թեկնածուին

03 Դեկտեմբեր, 2019 23:54
«Փյունիկ»-ը ներկայացրել է ՀՖՖ նախագահի իր թեկնածուին

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի իր թեկնածուին:

 

Ակումբի մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է. «Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում «Փյունիկ» ՖԱ-ն առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը: ՀՖՖ նոր նախագահը չպետք է կապ ունենա Հայաստանի առաջնության որևէ ակումբի հետ: Բացի այդ, մենք շեշտադրում ենք նաև այն փաստը, որ նոր նախագահը պետք է լինի ֆուտբոլին նվիրյալ մարդ, որը կցանկանա հիմնովին փոփոխություններ կատարել հայկական ֆուտբոլում, և անի ամեն բան այն առողջացնելու համար:

«Փյունիկ» ՖԱ-ի կարծիքով Արսեն Աղաջանյանը լիովին համապատասխանում է այդ բոլոր չափանիշներին: Նա խոշոր գործարար է, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում և Կիպրոսում, համակարգային փոփոխություններ է կատարել այն բոլոր ոլորտներում, որոնք ղեկավարել է, հեղինակություն է վայելում մի շարք երկրների գործարար շրջանակներում: Տասնյակ կրթական, սոցիալական և սպորտային նախագծեր է իրականացրել և իրականացնում Հայաստանում, կամ մասնակից է այդպիսի նախագծերի: Պարոն Աղաջանյանը պատմական գիտությունների դոկտոր է, հեղինակավոր կինոփառատոններում մրցանակ ստացած գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին