Կարևոր իրադարձություններ

Զինհաշմանդամները ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են մարզական միջոցառման

03 Դեկտեմբեր, 2019 22:23
Զինհաշմանդամները ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են մարզական միջոցառման

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է մարզական միջոցառում, որին մասնակցել են զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, խթանել նրանց լիարժեք ներգրավումը հասարակական կյանքին: Մրցաշարի ընթացքում կազմակերպվել են մրցույթներ շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում: 

Մարզական միջոցառման ավարտին տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված զինհաշմանդամներին պարգևատրել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ նրանց մաղթելով առողջություն և ոգու արիություն:

 

Լրահոս

Դիտել ավելին