Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

«Red Eagles»-ի ղեկավարը ՀՖՖ նախագահի թեկնածուների անուններ է նշում

03 Դեկտեմբեր, 2019 19:30
Հեղինակ՝ Դենիս Սարգսյան
«Red Eagles»-ի ղեկավարը ՀՖՖ նախագահի թեկնածուների անուններ է նշում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի «Red Eagles» ֆան-ակումբի հիմնադիր-ղեկավար Դենիս Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է, որ իմացել է՝ ովքեր են առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Այս մասին նա հրապարակում է արել ֆեյսբուքում:

Սարգսյանը գրել է, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն առաջադրել է Արսեն Աղաջանյանին: Թեկնածուների թվում են նաեւ «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Աբրահամյանը, ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը: Վերջինիս թեկնածությունը, ըստ Սարգսյանի, առաջադրել է «Ուրարտուն» (նախկին «Բանանց»):

ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը երեկ՝ դեկտեմբերի 2-ն էր: Արտահերթ ժողովը եւ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին