Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ձերբակալել են դաշնակցական պաշտոնյայի․ Aravot.am

03 Դեկտեմբեր, 2019 18:56
Գյումրիում ձերբակալել են դաշնակցական պաշտոնյայի․ Aravot.am

Երեկ ձերբակալել են «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Գևորգ Ալեքյանին, որը տնօրեն Հովսեփ Սիմոնյանի (խոսքը Շիրակի դաշնակցական նախկին մարզպետի մասին է) վերջերս տված հրաժարականից հետո նշանակվել էր ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար, գրում է Aravot.am-ը։

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր մոտ 4-4,5 տարի՝ դեռ Հովսեփ Սիմոնյանի տնօրեն նշանակվելուց առաջ։ Նշենք, որ Գևորգ Ալեքյանը դաշնակցական է․ նա եղել է ՀՅԴ-ի Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ, նաև Շիրակի մարզային կոմիտեի անդամ՝ որոշ ժամանակ գլխավորելով կուսակցական տեղի կառույցը, դաշնակցական իր ընկերների հետ մասնակցություն է ունեցել ապրիլյան պատերազմին։ Նա երեք անչափահաս երեխաներ ունի։ Մեր տեղեկություններով, նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թույլտվությամբ խուզարկություն է անցկացվել նրա տանը։ 

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, յուրացում կատարելու կասկածանքով։ Նա մասնավորապես մեղադրվում է 2017-2019 թվականների ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձի կազմակերպման համար թույլտվություն տալու համար 4 անձանցից առանձնապես խոշոր չափերով գումար ՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ և գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր պահանջելու և ստանալու մեջ, ինչպես նաև 165 հազար դրամի դիմաց իր օգտին աշխատանքների կատարման մեջ։

«Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ նշված պաշտոնատար անձի կողմից հիշյալ անձանց թույլատրվել է նաև պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպել՝ էական նյութական վնաս պատճառելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի օրինական շահերին: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը 2019թ. ընթացքում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակով մի շարք քաղաքացիների խոտհունձ կազմակերպելու համար կաշառքի դիմաց տրամադրել է արտոնյալ պայմաններ: Մասնավորապես՝ թույլատրել է պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպելը, որի դիմաց, որպես կաշառք, պահանջել և ստացել է պայմանագրով չնախատեսված տարածքներից հնձված խոտի 30-ից 50-ը տոկոսը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին