Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ երիտասարդները փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը. կան բերման ենթարկվածներ

03 Դեկտեմբեր, 2019 18:18
ՀՅԴ երիտասարդները փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը. կան բերման ենթարկվածներ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր ևս շարունակել են իրենց բողոքի ակցիան Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտ: Երիտասարդները փակել են հարակից Վազգեն Սարգսյան փողոցը եւ նստացույց են իրականացնում: Նրանք պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Ոստիկանները մի քանի անգամ զգուշացնելուց եւ փողոցը բացելու համար ժամանակ տրամադրելուց հետո ուժի գործադրմամբ սկսեցին երիտասարդներին բերման ենթարկել:

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ մտադիր են այնտեղ մնալ այնքան ժամանակ, մինչեւ նախարարը հրաժարական ներկայացնի, այլապես իրենց կարող են ոստիկանության բաժին տանել:

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ հավաքի մասնակիցներից 24 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին