Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Ստիպված եմ հիասթափեցնել. Իվետա Տոնոյանը խոստանում է ապացույցներ հրապարակել

03 Դեկտեմբեր, 2019 17:45
Հեղինակ՝ Իվետա Տոնոյան
Ստիպված եմ հիասթափեցնել. Իվետա Տոնոյանը խոստանում է ապացույցներ հրապարակել

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է. «Արդեն մի քանի ժամ շարունակ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը համառ ջանասիրությամբ փորձում է հերքել Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունն այն մասին, որ Աբու Դաբիի թագաժառանգը, ով Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն է ունեցել, Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է: Ես իհարկե հասկանում եմ, որ Կարապետյանն, ով վերջին շրջանում քաղաքապետի համար դարձել է քավության նոխազ և վերջինիս պատճառով ստիպված է լինում հատնվել զավեշտալի իրավիճակներում, կրկին հանձնարարություն է ստացել ցանկացած գնով պարզերես անել իր վերադասին:

Սակայն ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ ընդամենը մի քանի ժամից նա կրկին հայտնվելու է ամոթալի իրավիճակում և համոզվելու է, որ դատարկ խոսելով և շաղակրատությամբ չի կարողանալու հանրությանը թյուրիմացության մեջ գցել: Սեփական անտեղյակությամբ փայլող մամուլի խոսնակին գործընկերաբար հորդորում եմ նույն խանդավառությամբ այլևս չշարունակել հարցազրույցները, քանի որ քիչ անց հրապարկվելիք փաստերն ապապցուցելու են, թե ով է իրական ստախոսն ու օդի մեջ խոսողը»: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին