Կարևոր իրադարձություններ

Արշակ Փոլադյանը համատեղությամբ դեսպան է նշանակվել նաև Մարոկկոյի Թագավորությունում

03 Դեկտեմբեր, 2019 13:45
Արշակ Փոլադյանը համատեղությամբ դեսպան է նշանակվել նաև Մարոկկոյի Թագավորությունում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Փոլադյանը նշանակվել է Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանին, համատեղության կարգով, նշանակել Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,-ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ նա Թունիսում ՀՀ դեսպան է նշանակվել նոյեմբերի 13-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին