Կարևոր իրադարձություններ

Շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական ավիաընկերություն. Տաթևիկ Ռևազյան

03 Դեկտեմբեր, 2019 13:17
Շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական ավիաընկերություն. Տաթևիկ Ռևազյան

Շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական ավիաընկերություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը։

Նա նշեց, որ ավիաընկերությունն արդեն Ազգային ավիափոխադրող դառնալու իրավունք ստանալու մասին հայտ է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի քննարկմանը:

«Տեղական փոխադրողի հայտ ներկայացրած ընկերության հետ քննարկվել է այս օրենսդրական նախաձեռնությունը, եւ իրենք ողջունում են շուկայում մրցակցության խթանմանն ուղղված մեր քայլերը, քանի որ այն ստիպելու է իրենց ավելի լավ աշխատել»,- ասաց նա: 

Ռեւազյանը նշեց, որ հայտ ներկայացրած ավիաընկերությունը այս պահին չի կարող կանխատեսել ուղեւորահոսքը, բայց տեղեկարցել է, որ իրականացնելու է շաբաթը 41 չվերթ, այսինքն՝ տարվա ընթացքում ունենալու է 388 հազար նստատեղ։ Միաժամանակ տեղեացրել է, որ կբացի ավելի քան 200 աշխատատաեղ՝ մոտակա երեք ամիսների ընթացում։

 

Լրահոս

Դիտել ավելին