Կարևոր իրադարձություններ

Բախվել են ՀԿԵ գնացքը և ավտոմեքենան. կա տուժած

03 Դեկտեմբեր, 2019 12:55
Բախվել են ՀԿԵ գնացքը և ավտոմեքենան. կա տուժած

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 00:50-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 00:10-ի սահմաններում Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը և ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը, ստանալով մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կարգավարի հետ, ով տեղեկացրել է, որ փրկարարների օգնության կարիքը չկա:

 

Լրահոս

Դիտել ավելին